Whoscored.com. Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

29.02.2016, 12:45
Whoscored.com-ը ներկայացրել է միջին գնահատականով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին:
Whoscored.com. Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Whoscored.com-ը ներկայացրել է միջին գնահատականով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին:

Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը «Բորուսիային» կամային հաղթանակ պարգևեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

«Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասավ 7.98-ի, ինչի շնորհիվ նա շրջանցեց կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7.96: Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 ու Գարեթ Բեյլը՝ 8.14:

Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային տարածքի «ամենաթանկարժեք» ֆուտբոլիստն է>>

Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում:–0–