Ուսման Դեմբելեն դարձել է 2025 թ.-ի «Ոսկե գնդակի» մրցանակակիր (ՖՈՏՈ)

23.09.2025, 12:05
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը ՖՈՏՈ
Ուսման Դեմբելեն դարձել է 2025 թ.-ի «Ոսկե գնդակի» մրցանակակիր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Շատլե» թատրոնում կայացել է հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի 69-րդ պաշտոնական մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է Mash-ը։

Ուսման Դեմբելեն դարձել է 2025 թ.-ի «Ոսկե գնդակի» մրցանակակիր։

ՊՍԺ-ի հարձակվողը ֆուտբոլի բարձրագույն ​​մրցանակը ստացել է լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյից։

Ֆրանսիացին MVP մրցանակի համար հաղթել է «Բարսելոնայի» խաղացող Լամին Յամալին և թիմակից Վիտինյոյին։

Ուսմանը ֆուտբոլային կարիերայում ունեցել է 53 խաղ, 35 գոլ, 16 գոլային փոխանցում։

Բացի այդ, նա անցկացրել է ակումբի պատմության լավագույն մրցաշրջանը՝ Լիգա 1-ի գավաթը, Ֆրանսիայի գավաթը և առաջին անգամ փարզցիների համար՝ Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Լավագույն կին խաղացող է ճանաչվել Այտանա Բոնմատին։

Լավագույն երիտասարդ խաղացողը՝ Լամին Յամալն է ճանաչվել։ Լավագույն տղամարդ դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Ջանլուիջի Դոնարուման, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, իսկ կանանց ֆուտբոլի լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ  «Չելսի»-ից Հանա Հեմփթոնը:

Գերդ Մյուլլերի մրցանակը շնորհվեց Վիկտոր Գյոկերեշին՝ որպես լավագույն ռմբարկու։

Տարվա լավագույն մարզիչ մրցանակը շնորհվեց Լուիս Էնրիկեին։

Տարվա լավագույն ակումբ մրցանակը շնորհվեց ՊՍԺ-ին։

Մրցանակաբաշխության արարողությանը նաև հարգանքի տուրք մատուցվեց Պորտուգալիայի ազգային թիմի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտայի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Դենիս Լոուի հիշատակին: