Ծնվել է Արթուր Աբրահամի առաջնեկը

26.09.2016, 23:38
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը որդի է ունեցել:
Ծնվել է Արթուր Աբրահամի առաջնեկը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը որդի է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Ծնողները որդուն կոչել են Գրիգոր:

Աբրահամն ամուսնացել է Հայաստանից Մերի անունով աղջկա հետ 2015 թ.-ի ամռանը: Նրա կինը Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է: Ապագա կնոջ հետ նրան ծանոթացրել են ընկերները: -0-