«Անժին» պայմանագիր կկնքի Հայաստանի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ

25.06.2015, 18:05
Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբն աշխատանքային պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ, «Р-Спорт» գործակալությանը հայտնել է մախաչկալցիների մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաևը։
«Անժին» պայմանագիր կկնքի Հայաստանի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբն աշխատանքային պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ, «Р-Спорт» գործակալությանը հայտնել է մախաչկալցիների մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաևը։

2013-14 խաղաշրջանում Մկրտչյանն արդեն խաղացել է «Անժիի» կազմում, որից հետո 26–ամյա ֆուտբոլիստը հասցրել է խաղալ նաև հայկական «Փյունիկում» և Ղազախստանի «Տոբոլում»։

«Մեզ մոտ է եկել Կառլեն Մկրտչյանը, նա առայժմ չի մարզվում` հավաքականի կազմում ունեցած խաղում ստացած ուսի թեթև վնասվածքի պատճառով, բայց նրա հետ առաջիկայում պայմանագիր կստորագրենք», – ասել է Սիրխաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անժին» վերադարձել է պրեմիեր լիգա Ֆուտբոլի ազգային լիգայի 2014-15 խաղաշրջանի արդյունքներով։ Այս պահին ակումբը պայմանագրեր է ստորագրել ռուս պաշտպաններ Ալեքսանդր Ժիրովի և սերբ Դարկո Լազիչի հետ։

Մարզական տնօրենի խոսքով` «Անժին» նաև բանակցություններ է վարում կիսապաշտպան Լորենցո Էբեսիլիոյի հետ, ով նախորդ խաղաշրջանում խաղում էր Սարանսկի «Մորդովիայում»։ -0-