Սերժ Սարգսյանը հայ դպրոցականներին շնորհավորեց «Սպիտակ նավակ» մրցաշարում հաղթելու կապակցությամբ

17.06.2015, 17:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի այցելեց Շախմատի տուն և հայ դպրոցականներին շնորհավորեց «Սպիտակ նավակ» համառուսական շախմատային մրցաշարում տարած հաղթանակի կապակցությամբ։
Սերժ Սարգսյանը հայ դպրոցականներին շնորհավորեց «Սպիտակ նավակ» մրցաշարում հաղթելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի այցելեց Շախմատի տուն և հայ դպրոցականներին շնորհավորեց «Սպիտակ նավակ» համառուսական շախմատային մրցաշարում տարած հաղթանակի կապակցությամբ։

Մրցաշարի եզրափակիչ փուլն անցկացվել է հունիսի 1-9–ը Սոչիում։ Երևանի Չեխովի անվան №55 դպրոցի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Յակուտսկի №17 միջնակարգ դպրոցի աշակերտներին և հաղթող է ճանաչվել։

Նախագահն ընդգծեց, որ Չեխովի դպրոցի աշակերտների համար սա, ամենայն հավանականությամբ, առաջին լուրջ հաղթանակն է շախմատի մրցաշարում։ «Անկասկած, դուք պետք է մեծ հարգանքով և զգուշությամբ վերաբերվեք այս հաղթանակին, քանի որ դրանով դուք առաջին հերթին ուրախացրել եք ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև` ձեր ընտանիքներին», – ընդգծել է երկրի ղեկավարը։

Սարգսյանը նաև նշեց, որ շախմատում հաջողության հասնելու համար շատ բան է անհրաժեշտ է, բայց ամենից կարևորը արդարությունն է և ազնվությունը։

Շախմատի տանն անցկացված միջոցառման շրջանակում Սարգսյանը նաև ներկաներին շնորհավորեց հայտնի շախմատիստ, աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին 86-ամյակի առթիվ։ 

«Սիրելի երեխաներ և հարգելի հյուրեր, մեզ բոլորիս առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Տիգրան Պետրոսյանի 86-ամյակի առթիվ և մեր երիտասարդ շախմատիստներին նոր հաջողություններ մաղթել։ Եթե չլիներ Տիգրան Պետրոսյանը և նրա շախմատի ոլորտում ունեցած հաջողությունները, դժվար թե Հայաստանում շախմատն այսպիսի հաջողություն ունենար», – նշեց նախագահը։

Նա ավելացրեց, որ նաև Պետրոսյանից հետո Հայաստանն ունեցել է շախմատիստներ, որոնք միշտ բարձր են պահել երկրի հեղինակությունը, սակայն Տիգրան Պետրոսյանը առաջիններից էր, և նրա ներդրումը երկրի շախմատի պատմության մեջ մեծ է։

 - рис.1«Սպիտակ նավակ» համառուսական շախմատային մրցաշարը հիմնադրվել է 1969 թվականին։ Հունիսին Սոչիում կայացած 46-րդ մրցաշարի եզրափակիչ փուլում, բացի Ռուսաստանի 75 շրջաններից եկած 328 պատանի մարզիկներից, մասնակցել են նաև օտարազգի դպրոցականներ` Հայաստանից, Իսրայելից, Բելառուսից, Ղրղըզստանից,  Մոլդովայից։

Տիգրան Վարդանի Պետրոսյանը (1929- 1984) խորհրդային շախմատիստ է, շախմատի 9-րդ աշխարհի չեմպիոն 1963-ից 1969–ը, միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ քառապատիկ չեմպիոն (1959,  1961,  1969,  1975)։

Պետրոսյանը ԽՍՀՄ պետությունների կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։ Գրեթե անխորտակելի պաշտպանության համար նրան կոչել են «Երկաթե Տիգրան»։ -0-