Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

29.05.2015, 21:49
ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերն ուրբաթ վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում, նրա միակ մրցակիցը` Ալի բին Ալի–Հուսեյնը, ընտրության երկրորդ փուլում հրաժարվել է շարունակել պայքարը։  
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերն ուրբաթ վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում, նրա միակ մրցակիցը` Ալի բին Ալի–Հուսեյնը, ընտրության երկրորդ փուլում հրաժարվել է շարունակել պայքարը։ 

Ցյուրիխում կազմակերպված կոնգրեսի ժամանակ 79–ամյա Բլատերն առաջին փուլում ստացել էր 133 ձայն, իսկ նրա մրցակիցը` 73 ձայն։ Երկրորդ փուլում հաղթողն ընդամենը պետք է արժանարար ձայների մեծամասնությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բլատերը գլխավորում է ՖԻՖԱ–ն 1998թ.–ից։–0–