Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբի կազմում Արոնյանը հաղթել է Ռուսաստանի թիմային առաջնությունում

08.05.2015, 19:21
Ռուսաստանի շախմատի թիմային առաջնությունում հաղթել է Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբը, որի կազմում խաղացել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, հաղորդում է armchess.am-ը։
Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբի կազմում Արոնյանը հաղթել է Ռուսաստանի թիմային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի շախմատի թիմային առաջնությունում հաղթել է Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբը, որի կազմում խաղացել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, հաղորդում է armchess.am-ը։

Ռուսաստանի թիմային առաջնությունն անցկացվում էր Սոչիում ապրիլի 30–ից մայիսի 8–ը, հայտնում է chesspro.ru–ն։

«Սիբիր» ակումբը պրեմիեր–լիգայում ուժերը չափում էր յոթ թիմի հետ` «Մեդնի վսադնիկ» (Սանկտ Պետերբուրգ), «Ունիվերսիտետ» (Բելորեչենսկ), «Նաշե Նասլեդիե» (Մոսկվա), «Մալախիտ» (Եկատերինբուրգ), «Ժիգուլի» (Սամարա), «Լադիա» (Կազան), «Յամալ» (Յամալո–Նենեցի ինքնավար շրջան)։

Մրցանակակիրների եռյակում ներառվել են «Սիբիրը» (14 միավոր), «Ունիվերսիտետը» (11) և «Մեդնի վսադնիկը» (9)։–0–