Ուիմբլդոնի կազմակերպիչներն արգելել են սելֆիի համար նախատեսված ձողեր տանել տրիբունա

27.04.2015, 14:44
Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչներն արգելված իրերի ցանկում են ներառել նաև ինքնալուսանկարի համար նախատեսված ձողերը, հայտնում է Р-Спорт–ը` հղում անելով London Evening Standard–ին։
Ուիմբլդոնի կազմակերպիչներն արգելել են սելֆիի համար նախատեսված ձողեր տանել տրիբունա

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչներն արգելված իրերի ցանկում են ներառել նաև ինքնալուսանկարի համար նախատեսված ձողերը, հայտնում է Р-Спорт–ը` հղում անելով London Evening Standard–ին։

Այս տարի «Մեծ սաղավարտ» մրցաշարը կանցկացվի հունիսի 29-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում։

«Ինչպես բազմաթիվ մարզական ու հասարակական միջոցառումների ժամանակ, այս մրցաշարի ընթացքում նույնպես կազմակերպիչներն արգելում են սելֆիի «փայտիկներ» բերել»,– նշված է մրցաշարի տոմսերի վրա։

AELTC ներկայացուցիչն ասել է, որ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ձողերն առաջին հերթին խանգարում են վայելել մրցաշարը և հետո նյարդայնացնում են երկրպագուներին։-0-