ՀՖՖ–ն մանկական թիմերի անբարեխիղճ մարզիչներին կզրկի արտոնագրերից. Հայրապետյան
18.04.2015,
17:54
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանկապատանեկան թիմերի անբարեխիղճ մարզիչներին կզրկի արտոնագրերից, շաբաթ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ֆեդերացիայի 13–րդ տարեկան ժողովում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանկապատանեկան թիմերի անբարեխիղճ մարզիչներին կզրկի արտոնագրերից, շաբաթ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ֆեդերացիայի 13–րդ տարեկան ժողովում։
Ըստ նրա` ՀՖՖ–ի համար մանկապատանեկան թիմերի մարզչական կազմն ամենացավոտ հարցերից է։
«Չնայած, որ մենք կանոնավոր կերպով վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնում, մարզիչների մեծ մասը չի ցանկանում դառնալ բարձրակարգ մասնագետ։ Այդ կապակցությամբ մենք որոշել ենք այս տարի սկսել արտոնագրերից զրկել անբարեխիղճ մարզիչներին»,– ասաց Հայրապետյանը։
Նա ավելացրեց, որ դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։ -0-