Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ Հարություն Քեհեյանը

17.04.2015, 17:15
Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ Հարություն Քեհեյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

1948 թվականից Հարություն Քեհեյանի անունը կապված է հայկական ֆուտբոլի հետ: Որպես ֆուտբոլիստ, այնուհետև որպես մարզիչ Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Նրա անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի բազմաթիվ փառավոր էջեր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Հարություն Քեհեյանի ընտանիքին և հարազատներին:-0-