Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ նախագահի պաշտոնում
24.03.2015,
16:49
Միշել Պլատինին երեքշաբթի վերընտրվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների նախագահի (ՈՒԵՖԱ) պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Միշել Պլատինին երեքշաբթի վերընտրվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների նախագահի (ՈՒԵՖԱ) պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Միշել Պլատինին 2007 հունվարին Դյուսելդորֆում (Գերմանիա) ՈՒԵՖԱ XXXI հերթական կոնգրեսում ընտրվեց ՈՒԵՖԱ վեցերորդ նախագահ։ 2011 թվականի մարտին Փարիզում նա վերընտրվեց նոր` քառամյա ժամկետով։ -0-