415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

«Բարսելոնայի» ղեկավարությունը երբեք խարդախություն չի կատարել. Բարտոմեու

20:48
13 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնայի» նախագահ Հովսեփ Մարիա Բարտոմեուն դատարանում հերքել է հարձակվող Նեյմարի տեղափոխման ձևակերպման ժամանակ հարկեր չվճարելու մեղադրանքները, ասվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում։

Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Բարտոմեուն կասկածվում է 2.8 միլիոն եվրո գումարի հարկերի չվճարումից։ Դատական նիստը կայացել է ուրբաթ։

«Դատավոր Պաբլո Ռուսի առջև իր հայտարարությունում նախագահ Բարտոմեուն ներկայացրել է իրեն տրված բոլոր հարցերի բացատրությունները,– ասվում է հաղորդագրության մեջ։ – Նա ընդգծել է տվյալ գործով ընդունված բոլոր որոշումների ճիշտ լինելը, և այդ որոշումները միշտ համաձայնեցվել են ակումբի հարկային խորհրդատուների հետ։ Նա նաև հասկացրել է, որ ո՛չ ինքը, ո՛չ ակումբի մյուս ղեկավարներից որևէ մեկը երբեք մտադրություն չեն ունեցել խաբելու պետական գանձապետարանին»։

Ավելի վաղ դատախազ Խոսե Պերալսը դիմել էր դատարան «Բարսելոնայի» և նախկին նախագահ Սանդրո Ռոսելի`  իսպանական գանձապետարանից Բրազիլիայի հավաքականի հարձակվողի տեղափոխումը կատալոնական ակումբ տեղափոխվելիս 9.1 միլիոն եվրո թաքցնելը քննելու խնդրանքով։ Դրանից հետո դատավոր Ռուսն ակումբին խարդախության մեղադրանք է ներկայացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բարսելոնան» ավելի ուշ հայտարարել է, որ Իսպանիայի հարկային ծառայություններին 13.5 միլիոն եվրո է վճարել բրազիլացի հարձակվողի տեղափոխման համար։ Նեյմարի տեղափոխումը կատալոնացիների համար արժեցել է 57.1 միլիոն եվրո, որոնցից 17.1 միլիոնը բաժին է հասել խաղացողի նախկին ակումբին` «Սանտոսին», մյուս 40 միլիոնը` Նեյմարի ծնողների ընկերությանը։

Իսպանացի դատախազները, որոնց գնահատմամբ Նեյմարի տեղափոխումը կատալոնացիների համար արժեցել է 94.8 միլիոն եվրո, «Բարսելոնային» և Ռոսելին երկու դրվագով հարկային խարդախության մեղադրանք են ներկայացրել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Հունիսի 2023
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
19:37
08 Հունիսի 2023
Կտրամադրվի մոտ 50մլն դրամ. Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն
13:48
08 Հունիսի 2023
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ