Որոշվել են գնդակային հրաձգության մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողները

21.01.2015, 15:04
Որոշվել են հունվարի 16-18-ն անցկացված գնդակային հրաձգության մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողները, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Որոշվել են գնդակային հրաձգության մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Որոշվել են հունվարի 16-18-ն անցկացված գնդակային հրաձգության մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողները, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ առաջնությունը մասնակցել է 60 հրաձիգ (որից 26-ը աղջիկ)՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից (ԵՀՄՊՄԴ), Հրաձգության հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցից (ՀՀՄԴ), Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու և Վանաձորի հրաձգության մարզադպրոցներից։

Առաջնության առաջին օրը թիմերը մրցել են օդամղիչ հրացան (տղաներ, աղջիկներ) և օդամղիչ հրացան՝ վազող թիրախ, նորմալ վազք, իսկ երկրորդ օրը՝ օդամղիչ ատրճանակ (տղաներ, աղջիկներ) և օդամղիչ հրացան՝ վազող թիրախ, խառը վազք մրցաձևերում:

Ըստ մրցաձևերի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներն են՝

Օդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց
1. Հայկ Բաբայան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),
2. Հայկազ Քանքանյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),
3. Նիկոլայ Տեր-Սարգսյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Բենիամին Բուղախչյան),

Օդամղիչ հրացան` աղջիկներ, 40 կրակոց

1. Մարիամ Միքայելյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2. Սուսաննա Հովհաննիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
3. Ալլա Պողոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

Օդամղիչ ատրճանակ` տղաներ, 60 կրակոց

1. Սևակ Արշակյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Նորա Նիկողոսյան)
2. Ռոմիկ Վարդումյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)
3. Նորայր Առաքելյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)

Օդամղիչ ատրճանակ` աղջիկներ, 40 կրակոց

1. Էլմիրա Կարապետյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)
2. Աստղիկ Մխիթարյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան)
3. Աստղիկ Ղուկասյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան)

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք` տղաներ, 30 + 30 կրակոց
 
1. Արթուր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)
2. Հովհաննես Խաչատրյան (Գյումրի, անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան)
3. Նվեր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք` աղջիկներ, 20 + 20 կրակոց

1. Լիլիթ Մկրտչյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)
2. Լաուրա Ավետիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)
3. Անուշ Նալբանդյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազք` տղաներ, 2 x 20 կրակոց

1. Արթուր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)
2. Հովհաննես Խաչատրյան (Գյումրի, անձնական մարզիչ՝ էդիկ Ղարիբյան)
3. Նվեր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազք` աղջիկներ, 2 x 20 կրակոց

1. Լիլիթ Մկրտչյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)
2. Լաուրա Ավետիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)
3. Գոհար Հարությունյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)։--0--