Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը տեխնիկական հաղթանակի շնորհիվ կմասնակցի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարի երրորդ փուլին

28.11.2014, 14:29
Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը մեքսիկացի բռնցքամարտիկ Էլիաս Էմիջիոյի վնասվածքի պատճառով ժամկետից շուտ դուրս կգա 2016 թ.–ին կայանալիք Օլիմպիական խաղերի (AIBA Pro Boxing) որակավորման փուլի երրորդ շրջան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրենի տեղակալ Էդուարդ Աբդուլմանովին։
Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը տեխնիկական հաղթանակի շնորհիվ կմասնակցի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարի երրորդ փուլին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը մեքսիկացի բռնցքամարտիկ Էլիաս Էմիջիոյի վնասվածքի պատճառով ժամկետից շուտ դուրս կգա 2016 թ.–ին կայանալիք Օլիմպիական խաղերի (AIBA Pro Boxing) որակավորման փուլի երրորդ շրջան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրենի տեղակալ Էդուարդ Աբդուլմանովին։

Ալոյան–Էմիջիո մենամարտը մինչև 52 կգ քաշային կարգում պետք է տեղի ունենար նոյեմբերի 28–ին Նովոսիբիրսկում։ Մրցակցի բացակայության պատճառով Ալոյանը կունենա տեխնիկական հաղթանակ։ Նա կտանի երկրորդ հաղթանակը APB մրցաշարում, ևս երկու հաղթանակի դեպքում նովոսիբիրսկցի բռնցքամարտիկը կնվաճի 2016 թ.–ի Օլիմպիադայի ուղեգիր։

«Մեքսիկացի բռնցքամարտիկը լուրջ վնասվածքներ է ստացել Նովոսիբիրսկում կայացած առաջին մենամարտում», – ասել է Աբդուլմանովը։ «Եվ Մեքսիկայի հավաքականի մարզիչները որոշել են խնայել իրենց բռնցքամարտիկին, նա չի մասնակցի մենամարտին։ Չնայած չի կարելի բացառել, որ դա մարտավարական հնարք էր` թռիչքի վրա ժամանակ չծախսելու և մրցաշարի երրորդ փուլից առաջ մարզիկի մարտունակությունը պահպանելու համար։ Առավել ևս, որ Էմիջիոն անգամ Ալոյանից կրած տեխնիկական պարտությունից հետո կզբաղեցնի չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում»։

«Ալոյանի մրցակիցը ուրբաթ կայանալիք մենամարտում կլինի հայտնի բուլղարացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ալեքսանդրովը, ով ներառված է APB–ի պահուստային ցանկում», – ավելացրել է գործակալության զրուցակիցը։–0–