ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻՖԱ–ի ղեկավար Յոզեֆ Բլատերը խուսափում է ԱՄՆ մեկնել 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների ընդունող երկրների (Ռուսաստանի և Քաթարի) ընտրության շուրջ ծագած սկանդալից հետո ՀԴԲ–ի` հնարավոր հարցաքննություններից խուսափելու պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Daily Mail–ին։
Նշվում է, որ ՀԴԲ–ն վարում է գործի սեփական հետաքննությունը, մինչդեռ ՖԻՖԱ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ընտրություններում խախտումներ չի գտել։
Մրցաշարերի ընդունող երկրների ընտրությունների քվեարկության արդյունքները հրապարակվել են 2010 թվականի դեկտեմբերի 2–ին։ Վերջին անգամ Բլատերն ԱՄՆ է մեկնել 2011 թվականին։ -0-