Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանում է խմբից դուրս գալու հնարավորությունը. ՀՖՖ նախագահ

18.11.2014, 16:12
Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հայկական հավաքականը դեռ պահպանում է Եվրո-2016–ի ընտրական խմբից դուրս գալու հնարավորությունը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանում է խմբից դուրս գալու հնարավորությունը. ՀՖՖ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հայկական հավաքականը դեռ պահպանում է Եվրո-2016–ի ընտրական խմբից դուրս գալու հնարավորությունը։

«Խմբում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք պահպանում ենք դուրս գալու հնարավորությունը, սակայն եթե շարունակենք խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրեցինք պորտուգալացիների և սերբերի հետ, բնականաբար` հնարավորություն չի մնա։ Ինչ հնարավորության մասին կարելի է խոսել, երբ մենք մտածում ենք, որ մեզ շատ գոլ չխփեն։ Սակայն մենք դեռ ժամանակ ունենք, և կարծում եմ, որ դեռ կարելի է ինչ–որ բան փոխել»,– ասաց Հայրապետյանը։

Նրա կարծիքով`հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը փորձառու մասնագետ է, և նա պետք է ճիշտ եզրակացություն անի` փոխելով խաղաոճը։

Հայկական խումբը Եվրո-2016-ի ընտրական փուլի խմբում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ: Խմբում առաջատար է Դանիայի հավաքականը, որը չորս հանդիպումից հետո վաստակել է յոթ միավոր:Պորտուգալական թիմը երեք հանդիպումից հետո ունի 6 միավոր։ Երեք խաղից հետո չորս միավոր են վաստակել ալբանացիները։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումից հետո ունեն մեկական միավոր։ -0-