Ֆուտբոլի օլիմպիական տասնհինգ չեմպիոններ, այդ թվում` Նիկիտա Սիմոնյանը, հավակնում են ՌԴ նախագահի մրցանակին

18.11.2014, 13:56
Ֆուտբոլի 1956 և 1988 թթ. օլիմպիական տասնհինգ չեմպիոններ ներառվել են ՌԴ նախագահի 2015թ. թոշակառուների թեկնածուների հաստատված ցուցակում, հաղորդվում է ՌՖՄ կայքում։
Ֆուտբոլի օլիմպիական տասնհինգ չեմպիոններ, այդ թվում` Նիկիտա Սիմոնյանը, հավակնում են ՌԴ նախագահի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի 1956 և 1988 թթ. օլիմպիական տասնհինգ չեմպիոններ ներառվել են ՌԴ նախագահի 2015թ. թոշակառուների թեկնածուների հաստատված ցուցակում, հաղորդվում է ՌՖՄ կայքում։

Ցուցակը հաստատելու որոշումն ընդունվել է ՌՖՄ գործկոմի բյուրոյի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Թեկնածուների ամբողջական ցուցակն է` Նիկիտա Սիմոնյան, Ալեքսեյ Պարամոնով, Անատոլի Իսաև, Անատոլի Իլյին, Յուրի Բելյաև, Ալեքսանդր Բորոդյուկ, Սերգեյ Գորլուկովիչ, Վիկտոր Լոսև, Ալեքսեյ Պրուդնիկով, Վլադիմիր Տատարչուկ, Յուրի Սավիչև, Իգոր Սկլյարով, Դմիտրի Խարին, Եվգենի Կուզնեցով և Իգոր Դոբրովոլսկի։--0--