ՖԻՖԱ. Հնարավոր է, որ աշխարհի տղամարդկանց առաջնության հանդիպումներն անցկացվեն արհեստական դաշտերում
30.10.2014,
10:15
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն չի բացառել, որ ֆուտբոլի աշխարհի տղամարդկանց որևէ առաջնության խաղերը անցնեն արհեստական խոտածածկով դաշտերում:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն չի բացառել, որ ֆուտբոլի աշխարհի տղամարդկանց որևէ առաջնության խաղերը անցնեն արհեստական խոտածածկով դաշտերում:
ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ 2015 թ.-ին Կանադայում կայանալիք աշխարհի կանանց առաջնությունը կանցնի արհեստական խոտածածկով դաշտերում:
«Սա գումարի կամ տղամարդկանց և կանանց միջև առաջնությունների տարբերության հարց չէ, սա Կանադայի բնության պայմանների հարց է: Հնարավոր է, որ վաղ, թե ուշ, աշխարհի տղամարդկանց առաջնությունը ևս անցնի արհեստական դաշտերում», - մեջբերում է Վալկեի խոսքերը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆուտբոլի աշխարհի տղամարդկանց մոտակա առաջնությունները տեղի կունենան Ռուսաստանում (2018 թ.) և Քաթարում:-0-