Բերեզովսկի. Ես չափազանց երախտապարտ եմ Հայաստանի հավաքականին

09.09.2014, 17:36
Մոսկվայի «Դինամո» ակումբի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականին այն բանի համար, որ իր անունը ճանաչելի է դարձել:
Բերեզովսկի. Ես չափազանց երախտապարտ եմ Հայաստանի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի «Դինամո» ակումբի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականին այն բանի համար, որ իր անունը ճանաչելի է դարձել:

«Ես չափազանց երախտապարտ եմ Հայաստանի հավաքականին: Բանն այն է, որ հենց հավաքականի շնորհիվ է, որ իմ անունը ճանաչելի է դարձել, հենց այդ պատճառով ինձ հրավիրեցին «Դինամո»: Այնպես որ ես հավաքականում հանդես կգամ այնքան, որքան պետք կգամ», - ասել է Հայաստանի հավաքականի ավագը Sport Daily հրատարակությանը տված հարցազրույցում:-0-