Մարադոնան Հռոմի Պապին Արգենտինայի հավաքականի 10–րդ համարով մարզաշապիկ է նվիրել

02.09.2014, 15:50
Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Արգենտինայի հավաքականի 10–րդ համարով մարզաշապիկ է նվիրել Հռոմում «խաղաղության միջկրոնական խաղից» առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Marca–ին։
Մարադոնան Հռոմի Պապին Արգենտինայի հավաքականի 10–րդ համարով մարզաշապիկ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Արգենտինայի հավաքականի 10–րդ համարով մարզաշապիկ է նվիրել Հռոմում «խաղաղության միջկրոնական խաղից» առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Marca–ին։

Խաղին, որի նախաձեռնողներն էին Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Խավիեր Սանետին և ինքը` Հռոմի Պապը, մասնակցել են հայտնի ֆուտբոլիստներ` Սամյուել Էտո'ոն, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտին, Ռոբերտո Բաջոն և այլոք։

Խաղից գոյացած միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։ -0-