Բալոտելին երեք տարվա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլ» ակումբի հետ. ԶԼՄ
25.08.2014,
14:06
Մարիո Բալոտելին օգոստոսի 25-ին երեք տարվա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մարիո Բալոտելին օգոստոսի 25-ին երեք տարվա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը:
Ըստ պարբերականի տվյալների՝ «Միլան» ակումբի հարձակվող Բալոտելին ուրբաթ և շաբաթ օրերին Մանչեստրում և Լիվերպուլում երկու փուլից բաղկացած բուժզննում է անցել: Տրանսֆերի գումարը պետք է կազմի 16 մլն ֆունտ ստեռլինգ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ պարբերական տվյալների, «Լիվերպուլ» ակումբի հետ ստորագրած պայմանագրի համաձայն՝ Բալոտելին շաբաթական վաստակելու է 80 հազար ֆունտ ստեռլինգ («Միլան» ակումբ նա կրկնակի էր վաստակում):
Բալոտելին 2010-2013թթ.-ին հանդես է եկել «Մանչեստր Սիթի» ակումբի կազմում՝ հաղթելով Անգլիայի առաջնության, Գավաթի ու Սուպերգավաթի խաղերում:-0-