Manchester United-ն ու Adidas–ը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր գործարքն են կնքել

14.07.2014, 18:15
Adidas ընկերությունը դարձել է Manchester United անգլիական ֆուտբոլային ակումբի նոր հովանավորը, 750 միլիոն ֆունտ ստեռլինգ ծավալի գործարքը դարձել է անգլիական ֆուտբոլի պատմության ամենախոշոր հովանավորչական գործարքը, ասվում է ակումբի կայքում։
Manchester United-ն ու Adidas–ը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր գործարքն են կնքել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Adidas ընկերությունը դարձել է Manchester United անգլիական ֆուտբոլային ակումբի նոր հովանավորը, 750 միլիոն ֆունտ ստեռլինգ ծավալի գործարքը դարձել է անգլիական ֆուտբոլի պատմության ամենախոշոր հովանավորչական գործարքը, ասվում է ակումբի կայքում։

Պայմանագիրը կնքվել է 10 տարով և կսկսի իրականացվել 2015-2016 խաղաշրջանի սկզբից։ Adidas–ին որպես աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլային ակումբների հովանավոր փոխարինել է Nike–ին, որը Manchester United–ի հետ պայմանագրի արժեքի կտրուկ ավելացումն այդքան էլ շահավետ չի համարում իր համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Adidas–ն ու Manchester United–ի գործարքն առաջ է անցել նախորդ ռեկորդից` Arsenal ակումբի և Puma ընկերության միջև 150 միլիոն ֆունտ ստեռլինգի հնգամյա պայմանագրից։ -0-