Բրազիլիայի հավաքականը 2018 թ.-ին Ռուսաստանում աշխարհի առաջնության վեցակի չեմպիոն կդառնա. Պելե

09.07.2014, 12:04
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն վստահ է, որ Բրազիլիայի հավաքականը 2018 թ.-ին Ռուսաստանում կդառնա աշխարհի վեցակի չեմպիոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրազիլիայի հավաքականը 2018 թ.-ին Ռուսաստանում աշխարհի առաջնության վեցակի չեմպիոն կդառնա. Պելե

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն վստահ է, որ Բրազիլիայի հավաքականը 2018 թ.-ին Ռուսաստանում կդառնա աշխարհի վեցակի չեմպիոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրազիլացիները երեքշաբթի Բելու Հորիզոնտեում 1:7 հաշվով պարտվել են գերմանացիներին առաջնության կիսաեզրափակչում: Սա աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր պարտությունն է:

«Ես միշտ ասել եմ, որ ֆուտբոլը անակնկալներով լի արկղ է: Աշխարհում ոչ ոք նման արդյունք չէր սպասում: Մենք կնվաճենք չեմպիոնական վեցերորդ տիտղոսը Ռուսաստանում: Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականին», - գրել է Պելեն Twitter-ի իր էջում: 

Բրազիլացիները հուլիսի 12-ին Բրազիլիա քաղաքում երրորդ տեղի համար կմրցեն Նիդեռլանդներ-Արգենտինա զույգի պարտված հավաքականի հետ: Նիդեռլանդներ-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Սան Պաուլու քաղաքում: Այս հանդիպման հաղթողը հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյում Գերմանիայի հավաքականի հետ կվիճարկի առաջնության չեմպիոնի տիտղոսը:-0-