ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով և չորս ամսով հեռացվել է ֆուտբոլի հետ կապ ունեցող ցանկացած գործունեությունից, հաղորդվում է ՖԻՖԱ-ի Twitter-ի պաշտոնական աքաունթում։
Սուրաեսը կծել էր Իտալիայի պաշտպան Ջորջո Կյելինիին D խմբի խաղի ժամանակ, որն ավարտվել էր ուրուգվայցիների հաղթանակով (1։0)։ Խաղից հետո ՖԻՖԱ–ն սկսել էր քննել Ուրուգվայի ֆուտբոլիստի հետ կապված միջադեպը։ --0--