Շալանդը ցանկանում է փոխել հայկական հավաքականի մտածողությունը

06.06.2014, 13:50
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ցանկանում է փոխել հայկական թիմի մտածողությունը։
Շալանդը ցանկանում է փոխել հայկական հավաքականի մտածողությունը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ցանկանում է փոխել հայկական թիմի մտածողությունը։

Հայաստանի հավաքականը հունիսի 6–ին Մայնցում ընկերական հանդիպում կունենա Գերմանիայի թիմի հետ։

«Ես ցանկանում եմ փոխել մեր թիմի մտածողությունը, հասնել նրան, որ հավաքականը ոչ միայն լավ խաղա պայմանագրային խաղերում, այլ նաև գրոհող լավ ֆուտբոլ ցույց տա»,– Շալանդի խոսքն է մեջբերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խոսելով գերմանացիների հետ առաջիկա խաղի մասին` շվեյցարացի մասնագետը նշել է, որ այդ խաղը շատ կարևոր է հայկական թիմի համար։

«Ամեն օր չէ, որ հնարավորություն է տրվում խաղալ այդպիսի ուժեղ թիմի հետ, ինչպիսին Գերմանիայի հավաքականն է»,– ասել է Շալանդը։

Գլխավոր մարզչի խոսքով` նա ընդամենը տասներկու օր է աշխատում հայկական թիմի հետ, և նրան ժամանակ է պետք լավ արդյունքների հասնելու համար։

Հայաստանի հավաքականը մայիսին երկու ընկերական խաղ է անցկացրել` մայիսի 27–ին Ժնևում հաղթանակ է տարել Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականի նկատմամբ 4։3 հաշվով, իսկ մայիսի 31–ին զիջել է 1։3 հաշվով։

Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն I ընտրական խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0-