Լոնդոնը կկարողանա պատրաստվել 2016թ.–ի օլիմպիական խաղերին դրանց տեղափոխման դեպքում. ՄՕԿ աղբյուր

12.05.2014, 14:43
Լոնդոնը կարող է հաջողությամբ պատրաստվել 2016 թ.–ի օլիմպիական խաղերին, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշի խաղերը Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխել Լոնդոն, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է ՄՕԿ–ի աղբյուրը։
Լոնդոնը կկարողանա պատրաստվել 2016թ.–ի օլիմպիական խաղերին դրանց տեղափոխման դեպքում. ՄՕԿ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնը կարող է հաջողությամբ պատրաստվել 2016 թ.–ի օլիմպիական խաղերին, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշի խաղերը Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխել Լոնդոն, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է ՄՕԿ–ի աղբյուրը։

Ավելի վաղ the Evening Standard հրատարակությունը հաղորդել էր, որ օլիմպիական պաշտոնյաները գաղտնի կերպով հետաքրքրվում էին, թե արդյոք Լոնդոնը կարո՞ղ է ընդունել 2016 թ.–ի օլիմպիադան։ Ոչ պաշտոնական հարցման նպատակն էր ճշտել, թե արդյոք հնարավորություն կա՞ 2012 թ.–ի խաղերի մարզական օբյեկտները պատրաստել երկու տարվա ընթացքում։ Այն նշում է, որ կազմակերպիչների շրջանում մեծ խուճապ կա, որն առաջացել է 2016 թ.–ի ամառային խաղերի մայրաքաղաք Ռիա դե Ժանեյրոյում ժամանակացույցից հետ ընկնելու պատճառով։

«Ինչ վերաբերում է Լոնդոնում խաղերի կազմակերպմանը, ապա եթե անգլիացիները ձեռնամուխ լինեն, ապա նրանք ի վիճակի են երկու տարվա ընթացքում նախապատրաստվել։ Նրանք ունեն ողջ ենթակառուցվածքը։ Մարզական շինությունները կան, 6–7 հազար մարդ տեղավորելը հսկայական քաղաքի համար մեկ միկրոշրջանի է հավասար։ Այս իրավիճակում ՄՕԿ–ը կանի ամեն ինչ` կգործարկի ուսանողական հանրակացարանները։ Նրանց կամավորները շատ լավն էին։ Կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի», – նշել է աղբյուրը հեռախոսազրույցի ժամանակ։–0–