415.24
4.83
386.52
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչը գոհ է իր սաների ելույթից եվրոպական առաջնությունում

17:50
09 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ գոհ է իր սաների ելույթից եվրոպական առաջնությունում, որն անցկացվել է ֆիննական Վանտաա քաղաքում ապրիլի 1–ից 6–ը։

Ազատ ոճի հայ ըմբիշները եվրոպական առաջնությունում երեք մեդալ են նվաճել` մեկ արծաթե և երկու բրոնզե։ Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը (98 կգ)։ Երկրորդ տեղում է 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։ Ընդհանուր թիմային ստուգարքում հավաքականը զբաղեցրել է 7–րդ տեղը 37 երկրների շարքում։

«Մեր հավաքականը լուրջ արդյունք ցույց տվեց։ Կարելի է ասել, որ առաջնությունը հաջողված էր ինչպես հունա–հռոմեական ոճի, այնպես էլ ազատ ոճի ըմբիշների համար»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Ջուլֆալակյանը։

Մինչև 70 կգ քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Գրիգոր Գրիգորյանը, երրորդը` Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Մուսա Մուտրազալիևը (86 կգ)։ Ընդհանուր թիմային ստուգարքում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է 6–րդ տեղը 31 երկրների թվում։

Ջուլֆալակյանը միաժամանակ նշեց, որ ոչ բոլոր ակնկալիքներն են արդարացել, քանի որ մարզիչները հույս ունեին Ֆինլանդիայից ավելի մեծ թվով մեդալներ բերել։

Նա մասնավորապես նշեց, որ մինչև 59 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում զիջեց բուլղարացի Ալեքսանդր Կոնստանտինովին մրցավարների սխալի և կողմնակալության պատճառով։ Նա ավելացրեց, որ հայկական կողմը պատրաստվում է այդ հարցով բողոք ներկայացնել ՖԻԼԱ (Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիա)։
Խոսելով եզրափակչում ռուս Ալեքսանդր Չեխիրկինին պարտված Արսեն Ջուլֆալակյանի անհաջող ելույթի մասին` մարզիչը նշեց, որ հայ մարզիկը պարտվեց անուշադրության պատճառով։

Նա հայտնեց նաև, որ հավաքականի անդամներն ակտիվ պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կանցնի սեպտեմբերին Տաշքենդում։ Գլխավոր մրցումներից առաջ հունահռոմեական ոճի ըմբիշները հավաքներ կանցկացնեն Հայաստանում, Բելառուսում և Իտալիայում, ելույթ կունենան մի շարք միջազգային մրցաշարերում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն