Վիկտոր Անը Սոչիի Օլիմպիադայից հետո երկրի ամենասիրված մարզիկն է դարձել. Ժուկով
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վիկտոր Անը երկրի սիրելին է դարձել Սոչիի Օլիմպիադայից հետո, հայտնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը։
Անը, ով ավելի վաղ հանդես էր գալիս Հարավային Կորեայի կողմից, 2014 թվականի խաղերում երեք ոսկի և մեկ բրոնզ նվաճեց։
«Ես բոլոր մարզիկներին հավասար եմ սիրում։ Ցնցող են մեր գեղասահորդուհիները, կարծում եմ, որ նրանք երկրի սիրելին են դարձել Օլիմպիադայից հետո, ինչպես և Վիկտոր Անը. նա նույնպես ամբողջ երկրի սիրելին է։ Թեև ոմանք կարծում են, որ նա կորեացի ատլետ է, այսօր մենք տեսանք, որ նա մեր ռուս Վիկտոր Անն է։ Հանդես է գալիս Ռուսաստանի կողմից, երկրպագում է Ռուսաստանին, և ամբողջ Ռուսաստանը երկրպագում է նրան»,– լրագրողներին ասել է Ժուկովն օդանավակայանում, Սոչիից Մոսկվա վերադառնալուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌՕԿ–ի նախագահը նշել է, որ «Օլիմպիադան դիտել է, նախևառաջ, որպես երկրպագու»։
«Բղավում էի բոլորի հետ, բազմաթիվ մրցումներ դիտում էի երկրպագուների տանը` մեծ թվով մարզասերների հետ։ Երկրպագուների միաբանությունը, միասնությունը, մեր երկրի համար հպարտությունը պարզապես աննկարագրելի են։ Ընդ որում` երկու տարբեր մարզաձևեր։ Ռեկորդը սահմանվեց շորտ–տրեկում։ Այնտեղ այնպես էին բղավում, որ աջակցության բացարձակ ռեկորդ սահմանեցին։ Այդ թվում` մենք էլ էինք երկրպագում մերոնց հետ, թռչկոտում, վազում։ Հավանաբար, տասնյակ միլիոնավոր ռուսներ նույնն էին անում հեռուստացույցների առջև»,– ավելացրել է Ժուկովը։
ՌՕԿ–ի նախագահը հայտնել է նաև, որ «հոգնել է, բայց դրական զգացողությունները հաճելի են դարձնում այդ հոգնածությունը»։
ՄՕԿ–ը 2011 թվականին Օլիմպիադայի հատուկ լիազորված տեղեկատվական գործակալության կարգավիճակ է տրամադրել «ՌԻԱ Նովոստի» խմբին, որի կազմում է «Ռ–Սպորտ» մարզական լուրերի գործակալությունը, 2013 թվականի մարտին «ՌԻԱ Նովոստիին» շնորհվել է Սոչիի Պարալիմպիկ խաղերի հոսթ–գործակալության կարգավիճակ։ -0-