Արոնյանը հաղթել է Կարյակինին և շարունակում է մնալ Վեյկ–ան–Զեեում անցկացվող մրցաշարի առաջատարը

24.01.2014, 12:06
Վեյկ–ան–Զեեում անցկացվող Tata Steel մրցաշարի իններորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին։
Արոնյանը հաղթել է Կարյակինին և շարունակում է մնալ Վեյկ–ան–Զեեում անցկացվող մրցաշարի առաջատարը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վեյկ–ան–Զեեում անցկացվող Tata Steel մրցաշարի իններորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին։

Ինտ տուրից հետո Արոնյանին կես միավորով զիջում են Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան, Լենիեր Դոմինգեսը, Սերգեյ Կարյակինը, ապա նրանց հաջորդում են  Պենտալա Հարիկրիշնան և Ուեսլի Սոն, ովքեր ունեն 5–ական միավոր։ Լյուկ Վան Վելին ունի 4 միավոր, Ռիչարդ Ռապորտն ու Հիկարու Նակամուրան` 3.5-ական միավոր։ Բորիս Գելֆանդն ունի 2.5 միավոր։ Մրցաշարային աղյուսակի վերջնի հորիզոնականում է Արկադի Նայդիչը (1,5)։

Tata Steel–ի առաջիկա տուրում Արոնյանը կխաղա Դոմինգեսի հետ, Կարյակինը` Գիրիի, Սոն` Հարիկրիշնայի, Նակամուրան` Ռապորտի, Կարուանան` Նայդիչի, Վան Վելին`Գելֆանդի հետ։-0-