Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 23-րդ փուլի՝ «Էվերտոնի» և «Մանչեսթր Սիթիի» միջև մրցախաղի ժամանակ խաղադաշտ է դուրս եկել երկրպագուներից մեկը և իրեն ձեռնաշղթաներով կապել «Էվերտոնի» դարպասի ձողին:
Ոստիկանության աշխատակիցները շուրջ հինգ րոպե փորձել են խաղադաշտից հեռացնել կարգազանցին, հաղորդում է sovsport.ru-ը:
«Էվերտոն» - «Մանչեսթր Սիթի» խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի: 60-րդ րոպեին միակ գոլը խփել է Դարոն Գիբսոնը: -0-