ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործող նախագահ Յոզեֆ Բլատերը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիին իրեն արժանի հաջորդ է համարում, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով France Football-ին:
Բլատերի խոսքերով, ում լիազորությունների ժամկետը լրանում է 2015 թ.-ին, ֆրանսիացին արժանի կերպով կկատարի համաշխարհային ֆուտբոլում գլխավոր կազմակերպության ղեկավարի պարտականությունները:
«Միշել Պլատինին պատրաստ է (զբաղեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը), եթե նա դա ցանկանա: Դեռևս նա խուսափում է պատասխանից՝ հայտարարելով, որ «դեռ չգիտի», սակայն իր ներսում նա ձգտում է դրան», - ասել է 75-ամյա շվեյցարացին, ով չորրորդ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում նախորդ տարվա հունիսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բլատերը, որի վրա նախորդ տարվա ընթացքում քննադատությունների շարան էր թափվել կոռուպցիոն սկանդալների պատճառով, հաստատել է, որ կհեռանա պաշտոնից 3,5 տարուց:
«Որևէ պահի հարկավոր է կանգ առնել: Ես փորձում եմ աշխատել մինչև 2015 թվականը: Մոտենում եմ նախագահական ժամկետի ավարտին, սակայն ցանկանում եմ ազդել ՖԻՖԱ-ի ղեկավարության ապագայի վրա», - նշել է Բլատերը:-0-