412.76
4.77
386.62
+14
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Աբրահամը մտադիր է վերադարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

16:24
12 Հունվարի 2012

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը համոզված է, որ կվերադարձնի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Այդ մասին Աբրահամը հայտարարել է 23-ամյա արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Ֆարիասի հետ կայանալիք մենամարտի նախաշեմին, որը կկայանա հունվարի 14-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզահամալիրում:

Գրիգորյանը նշել է, որ Ֆարիասը 19 մենամարտ է ունեցել և որևէ պարտություն չի կրել:

«Չեմ կարող թերագնահատել Ֆարիասի հնարավորությունները, նա ուժեղ մարզիկ է, ով մինչև հիմա պարտություն չի կրել: Միաժամանակ համոզված եմ, որ 2012 թվականը ինձ համար հաղթանակների սկիզբ կդառնա: Ես իմ առջև մեծ նպատակ եմ դրել՝ կրկին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը», - մեջբերել է Գրիգորյանն Աբրահամի խոսքերը:

«Խոստանում եմ, որ բռնցքամարտի սիրահարները հունվարի 14-ին դիտարժան մենամարտ կտեսնեն», - մեջբերել է մամուլի քարտուղարը բռնցքամարտիկի խոսքերը: Դեկտեմբերի կեսին Աբրահամը մինչև 2014 թ.-ը երկարաձգել է Sauerland Event փրոմոութերական ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս գերմանիայի դրոշի ներքո: Նա 2005-2009 թթ.-ին միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն է եղել: Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 35 մենամարտ՝ հաղթելով 32-ում և պարտվելով 3 մենամարտում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն