Մեսին, Ռոնալդուն և Խավին կպայքարեն երկրագնդի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար

09.01.2012, 11:34
Մեսին, Ռոնալդուն և Խավին կպայքարեն երկրագնդի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար
Մեսին, Ռոնալդուն և Խավին կպայքարեն երկրագնդի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՖԻՖԱ-ի և France Football ամսագրի վարկածով աշխարհի լավագուն ֆուտբոլիստի անունը կհրապարակվի Ցյուրիխում հունվարի 9-ին, այս կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Խավի Էռնանդեսն ու հարձակվող Լիոնել Մեսին, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Պատմության ընթացքում երկրորդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի բոլոր հավակնորդները ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը, և պատմության ընթացքում երկրորդ անգամ այս մրցանակը հանձնվելու է մարզիչների, հավաքականների ավագների և լրագրողների հարցման արդյունքում: Նախկինում «Ոսկե գնդակի» երկու մրցանակ է գոյություն ունեցել, որոնցից մեկը 1956 թ.-ից հանձնել է France Football-ը, իսկ երկրորդը, որը մի շարք ԶԼՄ-ներ կոչել են «Ադամանդե գնդակ», հանձնում էր ՖԻՖԱ-ն: Վերջին երկու տարվա ընթացքում «Ոսկե գնդակի» մրցանակակիրն է Լիոնել Մեսին: Ռոնալդուն հեղինակավոր մրցանակին արժանացավ երեք տարի առաջ, նա այդ ժամանակ հանդես էր գալիս «Մանչեստեր Յունայթեդի» կազմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-