ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Չեխիայի (նոյեմբերի 11-ին) և Ուելսի (նոյեմբերի 15-ին) թիմերի հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 11-ին հայկական երիտասարդական թիմը Երևանում կխաղա Չեխիայի հավաքականի, իսկ նոյեմբերի 15-ին՝ Ուելսի թիմի հետ:
Հայաստանի երիտասարդականի կազմում են՝
Դարպասապահներ՝ Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան, Գոռ Մանուկյան «Փյունիկ»:
Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան՝ «Բանանց», Ալեն Համբարձումյան՝ «Գանձասար», Վարազդատ Հարոյան՝ «Փյունիկ», Անդրանիկ Ոսկանյան՝ «Միկա»,
Արման Հովհաննիսյան՝ «Փյունիկ», Տարոն Ոսկանյան՝ «Փյունիկ», Գագիկ Դաղբաշյան՝ «Բանանց», Կամո Հովհաննիսյան՝ «Փյունիկ»:
Կիսապաշտպաններ՝ Վալտեր Պողոսյան, «Բանանց», Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»
Աշոտ Սարդարյան, ՍԱՍ «Էուպեն», (Ֆրանսիա), Մասիս Ոսկանյան «Ռոզելար» (Բելգիա), Դավիթ Սուջյան, «Բանանց», Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»,
Աղվան Պապիկյան, ԼԿՍ «Լոձ», (Լեհաստան), Արտակ Ալեքսանյան, «Խիմկի», Ռուսաստան, Էդգար Մալաքյան «Փյունիկ»:
Հարձակվողներ՝ Գևորգ Բադալյան՝ «Բանիկ» Օստրավա, Չեխիա, Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ», Գևորգ Կարապետյան «Արարատ»:
Ինչպես հայտնում է Ֆդեերացիայի մամուլի ծառայությունը, երիտասարդական ընտրանին նոյեմբերի 7-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: -0-