Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հինգ միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում բրազիլական Սան Պաուլուում անցկացվող Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի երեք խաղային օրերի արդյունքներով:
Երրորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Խիկարու Նակամուրայի հետ:
Համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը և աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանատան Անանդն իրենց պարտիաները տանուլ են տվել:
Սպիտակ խաղաքարերով խաղացող Անանդը զիջել է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկին, իսկ Կարլսենը սևերով պարտվել է իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին:
Մրցաշարի առաջատարն է յոթ միավոր հավաքած Իվանչուկը: 5.5 միավորով երկրորդ տեղում է Արոնյանը: Վալյեխոյի և Նակամուրայի ակտիվում 3 միավոր է, Անանդի և Կարլսենի մոտ` երկուական, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սեպտեմբերի 30-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը կխաղա Իվանչուկի հետ, Կարլսենը` Նակամուրայի, իսկ Վալյեխան` Անանդի: -0-