«Տոտենհեմը» չի հրաժարվի Պավլյուչենկոյից 14 մլն ֆունտից պակաս առաջարկելու դեպքում
09.08.2011,
13:50
«Տոտենհեմը» չի հրաժարվի Պավլյուչենկոյից 14 մլն ֆունտից պակաս առաջարկելու դեպքում
«Տոտենհեմը» Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին «կվաճառի» «Նյուքասլին» ոչ պակաս քան 14 միլիոն ֆունտով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail-ին։
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «կաչաղակները» պատրաստ են ձեռք բերել ռուս ֆուտբոլիստին 10 մլն ֆունտով։
Ինքը Պավլյուչենկոն հայտարարել էր, որ իրենց կազմում հինգ հարձակվող (Փիթեր Քրաուչ, Ջերմեն Դեֆո, Ռոբի Քին, Ռաֆայել վան դեր Վարթ, Պավլյուչենկո) ունեցող Տոտենհեմը նրանցից մեկին հրաժեշտ կտա։
Տոտենհեմի հետ ռուս ֆուտբոլիստի (ով 73 խաղում 20 գնդակ է խփել) կնքած պայմանագիրը գործում է մինչև 2012 թվականը։ -0-