Հայ ֆուտբոլիստները հավատում են, որ ռուսների հետ մրցախաղում իրենք հաջողություն կգրանցեն

02.06.2011, 14:34
Հայ ֆուտբոլիստները հավատում են, որ ռուսների հետ մրցախաղում իրենք  հաջողություն կգրանցեն
Հայ ֆուտբոլիստները հավատում են, որ ռուսների հետ մրցախաղում իրենք  հաջողություն կգրանցեն

Հայաստանի ֆուտբոլային հավաքականի խաղացողները՝ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և իրանական «Սանաթ Նաֆտայի» կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը հավատում են իրենց հաջողությանը Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա Եվրոպա 2012-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ArmFootball.com-ին։

Մարտի 26-ին Երևանում կայացած Եվրո-2012 ընտրական փուլի Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։ Հայաստանի հավաքականը մայիսի 31-ից սկսել է  այդ մրցախաղին պատրաստվել Երևանի ֆուտբոլի ակադեմիայում, և հունիսի 3-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ։

«Բոլորը լրջորեն պատրաստվում են առաջիկա խաղին, և բնականաբար մարտական տրամադրվածությամբ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ: Կարծում եմ ոչ ոքի պետք չէ բացատրել, թե  այդ հանդիպումն ինչ նշանակություն և ինչ արժեք ունի։ Կասկած չունեմ, որ մեր հավաքականի բոլոր խաղացողները լավ են դա հասկանում և ողջ ջանքերը կներդնեն, որ հաղթեն, քանի որ առաջին անգամ մենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ունենք, որը տեղի կունենա և Ուկրաինայում, այն երկրում, որտեղ մենք հանդես ենք գալիս Կառլեն Մկրտչյանի հետ (Դենոցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հետ)։ Ես հավատում եմ մեր հաջողությանը»,- հինգշաբթի հայկական ինտերնետ կայքը մեջբերում է 2010/11 սեզոնի Ուկրաինայի Գավաթի հաղթող և չենպիոն Մխիթարյանի խոսքը։

Նման կարծիք է հայտնել նաև Պաչաջյանը։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր թիմում լարվածություն չկա, և մենք բոլորս գիտակցում ենք, որ այժմ մեր խաղի մակարդակն աճել է, և մենք կարող ենք պայքարել ցանկացած հակառակորդի դեմ։ Կարծում եմ, մեր գլխավոր զենքը թիմային խաղն ու հավաքական ոգին է։ Նույնիսկ եթե զիջում ենք հակառակորդին վարպետության հարցում, ապա կարող ենք այդ տարբերությունը հատուցել կարգապահությամբ, ջանասիրությամբ և աշխատանքով։ Կարծում եմ, որ մեզ կհաջողվի դրական արդյունքի հասնել Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Պաչաջյանը։

В խմբում ընտրական փուլի կեսից հետո առաջատարի դիրքերում են Ռուսաստանի, Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականները, որոնք հավաքել են 10-ական միավոր, հայերը երկու միավորով պակաս են հավաքել։ -0-