Հայ շախմատիստը հաղթել է Չեխիայում անցկացվող միջազգային մրցաշարում
30.05.2011,
14:34
Հայ շախմատիստը հաղթել է Չեխիայում անցկացվող միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանցի գրոսմայստեր Վիգեն Միրումյանը հաղթել է մայիսի 24-30-ը Չեխիայի Օռլովա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային բաց մրցաշարում, հաղորդում է armchess.am կայքը:
Միրումյանը ինը հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երկրորդ մրցանակակիր ուկրաինացի շախմատիստ Ալեքսեյ Կիսլինսկուն, ով ավարտել էր մրցաշարը նմանատիպ արդյունքով:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Եվգենիա Դոլուխովան հինգ միավորով կիսել է 5-6-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող է դարձել Լեհաստանը ներկայացնող Կարինա Շչեպկովսկան:-0-