Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության «բրոնզն» է նվաճել

18.05.2011, 19:07
Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության «բրոնզն» է նվաճել
Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության «բրոնզն» է նվաճել

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը բրոնզե մեդալ է նվաճել 2011 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում, որն անցկացվել է Թբիլիսիում, հաղորդում է armchess.am-ը։

Եզրափակիչ 11-րդ տուրում Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարացի շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ, ով դարձել է արծաթե մրցանակակիր։

Իսկ Եվրոպա-2011 չեմպիոնուհի է ճանաչվել լիտվացի Վիկտորիա Սմիլայթեն։

Հայաստանի մյուս վեց ներկայացուցիչների արդյունքներն ավելի համեստ են՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը՝ 41-րդ, Նելլի Աղինյանը 55-րդ հորիզոնականում է, Աննա Հայրապետյանը՝ 71-րդ, Լիա Մարտիրոսյանը՝ 106-րդ և Սիրանուշ Ղուկասյանը՝ 118-րդ տեղում։

Վրաստանի մայրաքաղաքում անցկացված եվրոպական առաջնությանը (մայիսի 6-18) մասնակցեցին 134 ուժեղագույն շախմատիստուհիներ մայրցամաքի 26 երկրից։ Մրցաշարում սահմանվել է կանանց շախմատի պատմության մեծ խոշորագույն մրցանակային ֆոնդ՝ 110  հազար եվրո։ -0-