Հայ ֆուտբոլիստներն առավելագույն կերպով կտրամադրվեն Ռուսաստանի հետ խաղին. Սեմշով

23.03.2011, 11:35
Հայ ֆուտբոլիստներն առավելագույն կերպով կտրամադրվեն Ռուսաստանի հետ խաղին. Սեմշով
Հայ ֆուտբոլիստներն առավելագույն կերպով կտրամադրվեն Ռուսաստանի հետ խաղին. Սեմշով

Մոսկովյան «Դինամո»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Իգոր Սեմշովը կարծում է, որ Հայաստանի թիմի ֆուտբոլիստները լրացուցիչ մոտիվացիա կունենան 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ռուսների հետ խաղալու համար։

Երեքշաբթի ՌԴ ֆուտբոլի հավաքականը հավաքվել է «Բալչուգ Կեմպինսկի» մոսկովյան հյուրանոցում՝ պաշտոնապես սկսելով Հայաստանի և Քաթարի ընկերական խաղի նախապատրաստությունը։

«Բոլորը տեսել են, թե ինչպես են նրանք խաղացել անցյալ տարի։ Հայտնի է, որ այժմ թույլ թիմեր, ըստ էության, չկան։ Ավելին, այդ թիմը հետխորհրդային տարածաշրջանից է, այնպես որ Ռուսաստանի հետ խաղի ընթացքում նրանք փորձելու են որքան հնարավոր է լավ խաղալ։ Մեզ անհրաժեշտ է սեփական խաղի վրա կենտրոնանալ»,- լրագրողներին ասել է Սեմշովը։

Ինչ վերաբերում է Քաթարի հետ խաղին, որը տեղի կունենա Դոհայում պաշտոնական խաղից հետո երրորդ օրը, ապա Սեմշովը նշել է, որ «խաղի անցկացման մեջ ոչ մի վատ բան» ինքը չի տեսնում։

«Կարծում եմ, Քաթարում, ինչպես նաև ԱՄԷ-ում, որտեղ մենք խաղացինք իրանցիների հետ, հանգիստ կլինի»,- հայտնել է Սեմշովը՝ նկատի ունենալով արաբական երկրներում տիրող անհանգիստ իրավիճակը։ -0-