Էլինա Դանիելյանը պահպանում է առաջատարի դիրքը Գրան պրի շախմատային մրցաշարում

03.03.2011, 12:57
Էլինա Դանիելյանը պահպանում է առաջատարի դիրքը Գրան պրի շախմատային մրցաշարում
Էլինա Դանիելյանը պահպանում է առաջատարի դիրքը Գրան պրի շախմատային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է տարել Քաթարում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի խաղարկության վերջին փուլում, սակայն պահպանել է միանձնյա առաջատարի դիրքը, հաղորդում է armchess.am-ը:

Նախօրեին ութերորդ մրցաշարում հայ գրոսմայստերը զիջել է Համպի Կոներուին (Հնդկաստան), սակայն մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ 6,5 միավորով շարունակում է առաջնորդել մրցաշարային աղյուսակը:
Դանիելյանից մեկ միավորով զիջում են Մարի Սեբագը (Ֆրանսիա) և Կոներուն, Նանա Դզագնիձեն (Վրաստան) 5 միավոր ունի, Պիա Կրամլինգ (Շվեդիա)՝ 4,5, Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան) և Մարտա Ֆյերոն (Էկվադոր) 4-ական, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան)՝ 3, Բատույագ Մունգունտուլը (Մոնղոլիա), Հու Յուհուան (Չինաստան), Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա), Զհու Չհենը (Քաթար)՝ 2,5-ական միավոր:

ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի (FIDE Women Grand Prix) առաջին խաղարկության վերջին փուլն անցնում է Դոհայում՝ շրջանակային համակարգով: Մրցաշարը մեկնարկել է անցած երեքշաբթի և կավարտվի մարտի 5-ին (խաղարկային օրերն են՝ փետրվարի 22-26-ը և փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը):-0-