Ռուսաստանը ցանկանում է «գնել» Հայաստանի հետ խաղը. թերթ

01.02.2011, 10:27
Ռուսաստանը ցանկանում է «գնել» Հայաստանի հետ խաղը. թերթ

Ռուսաստանը Հայաստանին գործարք է առաջարկում Եվրոպա 2012 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ֆուտբոլային խաղում պարտության դիմաց, գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով, ռուսական իշխանությունները Հայաստանին բավական հրապուրիչ տնտեսական գործարք են առաջարկել, որի դիմաց ֆուտբոլի հայկական հավաքականից պահանջվում է պարտվել ռուսներին ընտրական խաղում, որը կանցկացվի 2011 թվականի մարտի 26-ին Երևանում։

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները 2012 թվականին Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նույն խմբում են։ Հայաստանի հավաքականը հետ է մնում ռուսներից երկու միավորով, սակայն հաղթանակի դեպքում էապես կավելանան հայկական հավաքականի՝ մրցաշարի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։ -0-