Մարիա Շարապովան մոխրագույն զգեստով հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնությանը

27.12.2010, 17:24
Մարիա Շարապովան մոխրագույն զգեստով հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրալիայի բաց առաջնությանը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան նարնջագույն զարդանախշով մոխրագույն զգեստով  հանդես կգա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այդ մասին Շարապովան տեղեկացրել է Facebook-ի իր էջում՝ ավելացնելով, որ վեց տարվա ընթացքում առաջին անգամ կփոխի կոշիկի մոդելը։

«Ես ուրախ եմ սկսել 2011-սեզոնը։ Վեց տարվա ընթացքում առաջին անգամ ես սպորտային կոշիկների նոր մոդել կօգտագործեմ։ Եթե դուք թենիս եք խաղում, դուք պետք է փորձեք կրել դրանք, քանի որ դա իսկապես ամենալավ թենիսային կոշիկն է, որ ես երբևէ ունեցել եմ։ Ես շնորհավորում եմ բոլորին Ամանորի կապակցությամբ»,- նշեց ռուս մարզուհին։

«Զգեստը շարժումների լիակատար ազատություն է ապահովում, ինչպես նաև շատ լավ ներծծում է քրտինքը»,- պատմել է Nike ընկերության կրեատիվ տնօրեն Ջենիս Լյուսինան, ով ներկայացրել է սպորտային կոշիկներն ու զգեստը։

Australian Open-2010-ի ժամանակ Շարապովան ելույթ է ունեցել երկու դեղին հորիզոնական գծերով փիրուզագույն զգեստով։

Ավստրալիայի 2011 բաց առաջնությունը մեկնարկում է հունվարի 17-ին Մելբուրնում։ -0-