Արթուր Աբրահամը հայտարարել է, որ շարունակելու է համագործակցել իր մարզչի հետ. թերթ

27.12.2010, 11:08
Արթուր Աբրահամը հայտարարել է, որ շարունակելու է համագործակցել իր մարզչի հետ. թերթ
Արթուր Աբրահամը հայտարարել է, որ շարունակելու է համագործակցել իր մարզչի հետ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը խնդիրներ ունի իր մարզիչ Ուլի Վեգների հետ, գրում է «Ժամանակ» թերթը:

«Այդ ամենը լրագրողների երևակայության արդյունք է: Յուրաքանչյուր մարզիչ կարող է դժգոհ լինել իր սանից: Տվյալ դեպքում լրագրողները չեղած տեղից սենսացիա են սարքել», - ասել է Աբրահամը՝ նշելով, որ այս պահին ինքը և Վեգները աշխատում են միասին, և ինքը մարզվում է Բեռլինում:

Աբրահամը նաև նշել է իր հաջորդ մենամարտի ամսաթիվը: «Առաջիկա մենամարտս կկայանա փետրվարի 26-ին: Մրցակցիս անունը դեռ հայտնի չէ, բայց անպայման հաղթել է պետք, այլապես հետագայում չեմ կարողանա տիտղոսային մենամարտեր անցկացնել», - նշել է Աբրահամը:-0-