ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճապոնիայի հավաքականի ու մոսկովյան ՑՍԿԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարծում է, որ իր ազգային հավաքականը լիովին կարող է ՀԱՀ-ում անցկացվող Աշխարհի առաջնության գլխավոր սենսացիան դառնալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասսոշիեյթիդ պրեսին:
Հինգշաբթի ճապոնացիները 3:1 հաշվով հաղթել են դանիացիներին, իսկ Հոնդան համարվել է այդ հանդիպման լավագույն խաղացողը: Ծագող արևի երկրի ֆուտբոլիստները փլեյ-օֆֆ են դուրս եկել Е խմբում երկրորդ տեղը զբաղեցնելով՝ առաջին տեղը զիջելով հոլանդացիներին:
«Ճապոնիայի համար դա մեծ հաղթանակ է,- Դանիայի հավաքականի հետ հանդիպումը մեկնաբանել է Հոնդան:- Ես ուրախ եմ, որ մենք հաղթել ենք, բայց դա քիչ է: Կարևոր կլինի հաջորդ հանդիպումը: Մենք ուզում ենք ապացուցել, որ Ճապոնիայի համար անհնարին ոչինչ չկա»:
1/8 եզրափակչում ճապոնացիների հետ կմրցեն պարագվայցիները, ովքեր բավական անսպասելիորեն զբաղեցրեին F խմբի առաջին տեղը. այս խմբում վերջին տեղը զբաղեցրեցին իտալացիները՝ «ազատվելով» աշխարհի չեմպիոնի լիազորություններից:-0-