Ուրուգվայցի հարձակվող Ֆորլանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում ՀԱՀ-ի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել
17.06.2010,
10:55
Ուրուգվայցի հարձակվող Ֆորլանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում ՀԱՀ-ի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը ճանաչվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ հաղթական հանդիպման (3:0) լավագույն ֆուտբոլիստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով FIFA.com-ին:
Հարավամերիկացիների հարձակվողը դարձավ հավաքականի առաջին երկու գոլերի հեղինակը՝ հանդիպման 24-րդ և 80-րդ (տուգանային) րոպեներին:
Ֆորլանը դարպաս ուղարկած երկու գնդակներով հայտնվեց աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում:
Ուրուգվայը 4 միավորով А խմբում զբաղեցնում է առաջատարի դիրքը, իսկ ՀԱՀ-ն մեկ միավորով եզրափակում է առաջնության աղյուսակը:-0-