Մարիա Շարապովան իր երկրորդ հանդիպումը կանցկացնի 2010թ.-ի «Ռոլան Գարոսի» շրջանակներում

27.05.2010, 11:12
Մարիա Շարապովան իր երկրորդ հանդիպումը կանցկացնի 2010թ.-ի «Ռոլան Գարոսի» շրջանակներում
Մարիա Շարապովան իր երկրորդ հանդիպումը կանցկացնի 2010թ.-ի «Ռոլան Գարոսի» շրջանակներում

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան հինգշաբթի բելգիացի թենիսիստուհի Կիրսթեն Ֆլիպքենսի հետ ուժերը կչափի Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ փուլում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վնասվածքից հետո ուժերը հավաքած Շարապովան «Ռոլան Գարոսի» մեկնարկում հնարավորություններ չի թողել իր երիտասարդ հայրենակից Քսենիա Պերվակին՝ 6:3, 6:2:

Խոսելով Ֆլիպքենսի մասին՝ Շարապովան խոստովանել է, որ գրեթե ոչինչ չգիտի 24-ամյա բելգուհու մասին, ով համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 71-րդ տեղը: Դա զարմանալի չէ, քանի որ նրանց միակ դեմառդեմ հանդիպումը տեղի է ունեցել յոթ տարի առաջ Լյուքսեմբուրգում, այդ ժամանակը հաղթանակ է տարել Շարապովան:

Ելենա Դեմենտևան պետք է չորեքշաբթի ուժերը չափեր իսպանուհի Անաբել Մեդինա-Գարիգեսի հետ, սակայն Փարիզի եղանակային պայմանները ստիպել են առաջնության կազմակերպիչներին տեղափոխել հանդիպումը առաջին հերթափոխ թիվ 2 խաղահրապարակ:

Մեծ հետաքրքրություն է առաջացնում Ալիսա Կլեյբանովա-Աննա Իվանովիչ հանդիպումը: Սերբուհին, ով 2008 թ.-ին հաղթել է «Ռոլան Գարոսում», ինչից հետո նրա արդյունքները կտրուկ նվազել են, մայիսի սկզբին Հռոմում հասել է կիսաեզրափակիչ՝ հասկացնելով, որ դեռ կարող է մրցապայքարի մեջ մտնել: Իվանովիչը երեք դեմառդեմ հանդիպումներում կրկնակի պարտություն է կրել ռուս թենիսիստուհու կողմից, այդ թվում նաև՝ 2009թ.-ին Ավստրալիայում կայացած Բաց առաջնության և 2010թ.-ի փետրվարին Դաշնության գավաթի ժամանակ:

Հինգշաբթի «Ռոլան Գարոսի» շրջանակներում խաղահրապարակներ դուրս կգան ևս երեք ռուս թենիսիստուհիներ: Անաստասիա Պավլյուչենկոն ուժերը կչափի ամերիկուհի վետերան Ջիլ Քրեյբսի հետ, իսկ Վերա Զվոնարևան՝ նախկին հայրենակցուհի Անաստասիա Ռոդիոնովայի հետ, ով այժմ ներկայացնում է Ավստրալիան: Տղամարդկանց առաջնությունում Թեյմուրազ Գաբաշվիլին ուժերը կչափի Սլովենիան ներկայացնող Գրեգա Զեմլյայի հետ:

Առաջնության շրջանակներում հանդիպումներ կանցկացնեն Ռաֆայել Նադալը, Ժյուստին Էնենը, Սերենա Ուիլյամսը, Նովակ Ջոկովիչը:-0-