Միջազգային օլիմպիական կոմիտեն հետաքննություն է անցկացնում Կանադայի կանանց հավաքականի պահվածքի առնչությամբ, որը դրսևորվել է Վանկուվերում Օլիմպիական խաղերի շրջանակում անցկացված մականախաղի մրցաշարի մրցանակակիրների մրցանակաբաշխության արարողությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ոսկե մեդալի արժանացած կանադացի հոկեյիստուհիները, եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի հավաքականին, մրցանակ ստանալուց կես ժամ անց վերադարձել են սահադաշտ, որտեղ վճռորոշ խաղ էին ունեցել, և սկսել են հենց այդտեղ էլ ալկոհոլային խմիչքներ խմել: Նրանք դեռ չէին փոխել մարզահագուստները և շամպայն էին խմում անմիջապես շշից, ինչպես նաև սիգար ծխում:
Ինչպես հայտարարել է ՄՕԿ գործադիր տնօրեն Ջիլբերթ Ֆելին, Օլիմպիադայի կառույցներից մեկում ալկոհոլային խմիչքներ խմելն անթույլատրելի է և բացասական անդրադարձ է ունենում սպորտի վարկանշի վրա:-0-