Հունահռոմեական ըմբշամարտի հայկական հավաքականը կմասնակցի «Ազովմաշի գավաթ» մրցաշարին

21.07.2009, 13:24
Հունահռոմեական ըմբշամարտի հայկական հավաքականը կմասնակցի «Ազովմաշի գավաթ» մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի «Ազովմաշի գավաթ» մրցաշարին, հաղորդում է Analitika.at.ua կայքը:

Հունահռոմեական ըմբշամարտի «Ազովմաշի գավաթ» միջազգային վեցերորդ մրցաշարը կանցկացվի Մարիուպոլ քաղաքի «Ազովմաշ» մարզահամալիրում հուլիսի 24-ից 25-ը:

Մրցաշարին մասնակցում են ըմբիշներ Ռուսաստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից, Մոլդովայից, Իրանից, Լիտվայից, Լեհաստանից, Հորդանանից և Ուկրաինայից:

«Ազովմաշի գավաթը» ներառված է «А» կատեգորիայի ներկայացուցչական մրցաշարերի շարքում, որոնք անցկացվում են «FILA» Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո: Մրցաշարի պատվավոր հյուրն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Օլիմպիական եռակի չեմպիոն, ՌԴ Հերոս Ալեքսանդր Կարելինը:-0-