Հայ ֆուտբոլիստները բարեհաջող մեկնարկ են ունեցել Բուբուկինի անվ. մանկական մրցաշարում

30.03.2009, 16:38
Հայ ֆուտբոլիստները բարեհաջող մեկնարկ են ունեցել Բուբուկինի անվ. մանկական մրցաշարում

Վալենտին Բուբուկինի հիշատակին նվիրված Սոչիում շարունակվող Միջազգային մանկական ֆուտբոլային մրցույթի ընթացքում Աշտարակի «Միկա» ֆուտբոլային դպրոցի 1993 թ.-ին ծնված մարզիկները («Միկա 93») 2։0 հաշվով պարտության մատնեցին «Ինտեր» թիմի մոսկվացի հասակակիցներին։

Մրցույթի երկրորդ փուլի խաղերը, որոնց մասնակցում են 14-16 տարեկան ֆուտբոլիստներ, մեկնարկել են երեկ՝ մարտի 29-ին։    

Երկուշաբթի՝ մարտի 30-ին, հայ ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան Աստրախանի «Վոլգա-Գազպրոմ» թիմի դեմ, որը երեկ 0։1 հաշվով զիջել է պետերբուրգյան «Կիրովեց» թիմին։ Այսօր «Կիրովեցը» կհանդիպի «Ինտերի» հետ, ասվում է «Միկա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

Խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Վալենտին Բուբուկինի հիշատակին նվիրված ԱՊՀ-ում խոշորագույն Միջազգային մանկական ֆուտբոլային մրցույթին մասնակցում է 10-16 տարեկան ֆուտբոլիստների ավելի քան 100 մանկական թիմ Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից։ Մրցույթի առաջին փուլը 10-13 տարեկան ֆուտբոլիստների համար անցկացվեց մարտի 21-ից 26-ը, երկրորդ փուլը 14-16 տարեկան ֆուտբոլիստների համար անցկացվում է մարտի 29-ից ապրիլից 3-ը։

Վալենտին Բուբուկինը 1960 թ.-ի Եվրոպայի չեմպիոն է, սպորտի վաստակավոր վարպետ, ՌԴ վաստակավոր մարզիչ։ ԽՍՀՄ հավաքականի կազմում մայրաքաղաքային «Լոկոմոտիվի» հանրահայտ հարձակվողը 11 հանդիպում է  անցկացրել, դարպաս ուղարկել 4 գոլ։ Մարզել է Մոսկվայի «Լոկոմոտիվը», ՑՍԿԱ-ն ուկրաինական «Տավիրա» և «Կարպատի» ֆուտբոլային ակումբները։ Կյանքի վերջին տարիներին եղել է ՌԴ կառավարությանը կից «Ռոսիչ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը։ --0--